7.1 C
Yerevan
29 Նոյեմբերի, 2023
249596.8 By Google Analytics 28.11.2023
Գլխավոր » Պատվաստումների օր Երևան քաղաքում. Առողջապահության նախարարությունը և Երևանի քաղաքապետարանը հոկտեմբերի 24-ին միջոցառում են անցկացնելու
Այլ Լուրեր

Պատվաստումների օր Երևան քաղաքում. Առողջապահության նախարարությունը և Երևանի քաղաքապետարանը հոկտեմբերի 24-ին միջոցառում են անցկացնելու

ՀՀ առողջապահության նախարարության և  Երևանի քաղաքապետարանի համագործակցությամբ բոլոր ցանկացողներին կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հնարավորություն կընձեռվի նաև կիրակի օրը՝ հոկտեմբերի 24-ին:

Ինչպես տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից, «Պատվաստումների օր Երևան քաղաքում» միջոցառման շրջանակներում Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետր ազգային ակադեմիական թատրոնի բակում, ժամը 11:00-18:00-ը տեղակայված կլինեն «Գրիգոր Նարեկացի ԲԿ», «Թիվ 20 պոլիկլինիկա», «Արաբկիր մանկական պոլիկլինիկա» ՓԲԸ մասնագետների շարժական կետերը:

Նշվում է, որ պատվաստումը կիրականացվի ՀՀ ում կիրառություն ստացած պատվաստանյութերի բոլոր տեսակներով: 

Բեռնում.....