Երեկ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Ստեփանավանի կենտրոնական գրասենյակում քննարկվել են առաջիկա ՏԻՄ ընտրություններին վերաբերող հարցեր:
Ստեփանավանում ՔՊ թեկնածուն համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արմեն Գրիգորյանն է: Կուսակցության համակիրներին ներկայացվել են կուսակցության կողմից իրականացվող ծրագրերը` ընդգծելով Արմեն Գրիգորյանի ներդրումը դրանց հաջողության մեջ։
Այնուհետև ԱԺ պատգամավոր Արփի Դավոյանի, Լոռու փոխմարզպետի և համայնքի ղեկավարի թեկնածուի ուղեկցությամբ շրջել են Ստեփանավանում, զրուցել բնակիչների հետ: Այս ձևաչափով առաջիկայում նոր հանդիպումներ նույնպես նախատեսվում են:
Այս մասին հայտնել է ՀՀ փոխվարչապետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ Սուրեն Պապիկյանը։
