6.1 C
Yerevan
10 Դեկտեմբերի, 2023
249596.8 By Google Analytics 09.12.2023
Գլխավոր » Մենք ՆԱՏՕ-ն ենք․ միասին ավելի ուժեղ
Այլ Լուրեր

Մենք ՆԱՏՕ-ն ենք․ միասին ավելի ուժեղ

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, անցյալ շաբաթ ԱՄՆ պաշտպանության նախարար Օսթինը և ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարները հանդիպեցին Բրյուսելում՝ ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների խորհրդի ամենամյա նիստին մասնակցելու համար: Հանդիպման արդյունքներով նախարարների ուղերձը պարզ էր. Դաշինքը հարմարվում է նոր մարտահրավերներին, բայց նույնն է մնում անդամ երկրների միասնությունը:

Հանդիպման ավարտին ԱՄՆ պաշտպանության նախարար Օսթինն իր ելույթում ասաց հետևյալը.

«Այսօր ես ուզում եմ կրկնել Ամերիկայի վճռական նվիրվածությունը ՆԱՏՕ-ին և ՆԱՏՕ-ի մեր դաշնակիցներին: Մենք պատրաստվում ենք շարունակել աշխատել միասին՝ ամրապնդելու խաղաղության հենարանները։ Սեպտեմբերի 11-ից հետո ՆԱՏՕ-ն գործարկեց Հյուսիսատլանտյան պայմանագրի 5-րդ հոդվածը և որպես միասնական դաշինք մտավ Աֆղանստան: Իսկ 20 տարի անց ՆԱՏՕ-ն լքեց Աֆղանստանը՝ որպես միասնական դաշինք։ Որպես Աֆղանստանի պատերազմի վետերան՝ ես հատկապես երախտապարտ եմ ՆԱՏՕ-ի մեր դաշնակիցների ներդրման և զոհաբերությունների համար»:

«Այսօր տուն վերադառնալիս ես մտածում եմ Եվրոպայում մեր ունեցած բոլոր կարևոր խոսակցությունների մասին: Մենք ցանկանում ենք, որպեսզի մեր եվրոպացի գործընկերները և ՆԱՏՕ-ի դաշնակիցները իմանան, որ մենք հաստատակամորեն աջակցում ենք իրենց, որ մենք հավատարիմ ենք այդ հարաբերություններին և որ մենք միասին կդիմակայենք վաղվա սպառնալիքներին», — նշել է Օսթինը:

Վերջին տարիներին, հատկապես ԱՄՆ նախկին նախագահ Թրամփի օրոք ԱՄՆ-Եվրոպա տարաձայնությունների ֆոնին, երբ կասկածի տակ դրվեց ԱՄՆ հանձնառությունը անգամ ՆԱՏՕ-ին և դաշնակիցներին, առավել կարևորվում է ԱՄՆ պաշտպանության նախարարի Օսթինի հետևյալ հայտարարությունը, որը լավագույնս է ընդգծում դաշինքի էությունը.

«ՆԱՏՕ-ի ուժը չի բխում միայն նրա ռազմական հզորությունից, այն գալիս է նրա միասնությունից և ընդհանուր նպատակի գիտակցումից: Ուստի թույլ տվեք ընդգծել, որ 5-րդ հոդվածին մեր հավատարմությունը մնում է երկաթյա: Ինչպես նախագահ Բայդենն է ասել, մենք դա ընդունում ենք որպես սուրբ պարտավորություն»:

Ոմանք երբեմն հարց են տալիս, թե ինչո՞ւմ է Հյուսիսատլանտյան դաշինքի ուժը և արդյունավետությունը: Ինչո՞ւ են պետությունները ձգտում անդամակցել այդ դաշինքին: Եվ, այո, լավագույն պատասխանը դա է. ՆԱՏՕ-ի՝ համատեղ պաշտպանության գաղափարը ոչ այլ ինչ է, քան սուրբ պարտավորություն:

Սոցցանցերում դաշինքի ներկայիս հեշթեգերն են. #WeAreNATO #StrongerTogether (Մենք ՆԱՏՕ-ն ենք: Միասին ավելի ուժեղ)

Բեռնում.....