4.1 C
Yerevan
28 Նոյեմբերի, 2023
249596.8 By Google Analytics 27.11.2023
Գլխավոր » «Ընդդիմության նպատակը իշխանափոխությունն է, որն իրենք վարպետորեն ձախողեցին»․ Էդվարդ Անտինյան․ տեսանյութ
Այլ Լուրեր

«Ընդդիմության նպատակը իշխանափոխությունն է, որն իրենք վարպետորեն ձախողեցին»․ Էդվարդ Անտինյան․ տեսանյութ

«Երբ արմատական ընդդիմությունը նշում է, որ ՏԻՄ ընտրություններում որոշ համայնքներում գործող պետական իշխանության պարտությունը իր հաղթանակն է, դա այդպես չէ, որովհետև իրենք, եթե անգամ մասնակցել են ՏԻՄ ընտրություններին, ապա չեն հաղթել։ Ավելին՝ նույնիսկ հրաժարվել են մասնակցել օրինակ «Հայաստան» դաշինքով», — այս մասին Newarmenia-ի տաղավարում նշեց քաղաքագետ Էդվարդ Անտինյանը։

Ըստ քաղաքագետի, Հայաստանն ունի սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտություն, բայց կարելի է խնդիրները լուծել այս սահմանադրության մեջ փոփոխություններ անելով։

Սահմանազատման և սահմանագծման աշխատանքները, ըստ Էդվարդ Անտինյանի, կարող են տարիներ տևել, և այդ տարիների ընթացքում ո՞վ է երաշխավորելու, որ Ադրբեջանը նորից չի մտնելու ՀՀ տարածքներ։

Անդրադառնալով նորաստեղծ «Ապրելու երկիր» կուսակցությանը, Էդվարդ Անտինյանը նշեց, որ բոլորն էլ գիտեն, որ այդ ուժի թիկունքում կանգնած է Ռուբեն Վարդանյանը, և մեր ժողովուրդը խիստ անվստահություն ունի դրսից եկած մարդկանց նկատմամբ։

Մարդիկ, ըստ Անտինյանի, դեռ պետք է համոզվեն, որ դա արվում է Հայաստանի համար։

Բեռնում.....