9.1 C
Yerevan
2 Դեկտեմբերի, 2023
249596.8 By Google Analytics 01.12.2023
Գլխավոր » Ռուսաստանում առաջին անգամ մեկ օրում հայտնաբերվել է COVID-19-ի ավելի քան 40 հազար դեպք
Աշխարհ

Ռուսաստանում առաջին անգամ մեկ օրում հայտնաբերվել է COVID-19-ի ավելի քան 40 հազար դեպք

Ռուսաստանում հոկտեմբերի 28-ի առավոտվա դրությամբ գրանցվել է կորոնավիրուսով վարակման 40,096 նոր դեպք, հայտնում է դաշնային շտաբը։ Սա համաճարակի սկզբից ի վեր օրական նոր մաքսիմումն է:

Երկրում վարակվածների ընդհանուր թիվը հասել է 8,392,697-ի։

Արձանագրվել է նաև կորոնավիրուսից օրական մահացության նոր հակառեկորդ՝ 1,159 մարդ։ Ընդհանուր առմամբ, ըստ պաշտոնական տվյալների, վարակից մահացել է 235,057 մարդ։

Ապաքինվել է 7,272,053 մարդ, որոնցից վերջին 24 ժամում հիվանդանոցներից դուրս է գրվել 29,318 պացիենտ։

2021 թվականի աշնանը Ռուսաստանում դելտա շտամի տարածման պատճառով COVID-19-ով հիվանդացության նոր աճ սկսվեց։ Օպերատիվ շտաբը գրեթե ամեն օր զեկուցում է կորոնավիրուսի դեպքերի և մահերի թվի հակառեկորդների մասին։ Միաժամանակ Առողջապահության նախարարությունը կարծում է, որ երկրում հիվանդացության գագաթնակետին դեռ չեն հասել։ Հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 7-ը երկրում հայտարարվել են ոչ աշխատանքային օրերի ռեժիմ՝ աշխատավարձի պահպանմամբ։ Որոշ մարզերում այդ ռեժիմն ավելի վաղ էր գործարկվել։

Բեռնում.....