16.1 C
Yerevan
27 Նոյեմբերի, 2023
249596.8 By Google Analytics 26.11.2023
Գլխավոր » Տիգրանաշենի ոլորանների հատվածում ՌԴ սահմանապահ զորքերի բեռնատարն ընկել է ձորը. կա մեկ զոհ
Այլ Լուրեր

Տիգրանաշենի ոլորանների հատվածում ՌԴ սահմանապահ զորքերի բեռնատարն ընկել է ձորը. կա մեկ զոհ

Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն հոկտեմբերի 29-ին, ժամը 11։53-ին տեղեկություն է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհին՝ Տիգրանաշենի ոլորանների հատվածում, ռուսական զինուժի ավտոմեքենան ընկել է ձորը. կան տուժածներ։

Այս մասին հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից:, նշելով, որ  Երևան-Մեղրի ավտոճանապարհի 80-րդ կմ-ի հատվածում, ՌԴ սահմանապահ զորքերի բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 150 մ գլորվել ձորը, ինչի հետևանքով կա 1 զոհ և 1 վիրավոր։

Փրկարարները դադարեցրել են բեռնատարի դիզելային վառելիքի արտահոսքը:

Բեռնում.....