7.1 C
Yerevan
29 Նոյեմբերի, 2023
249596.8 By Google Analytics 28.11.2023
Գլխավոր » «Մուրացան» հիվանդանոցի մանկական բաժանմունքում կորոնավիրուսով հիվանդ 17 երեխա կա. երկուսի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր
Գլխավոր Նորություններ

«Մուրացան» հիվանդանոցի մանկական բաժանմունքում կորոնավիրուսով հիվանդ 17 երեխա կա. երկուսի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր

Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը հոկտեմբերի 29-ին այցելել է «Մուրացան» համալսարանական հիվանդանոց և ծանոթացել մանկական Covid բաժանմունքում բուժում ստացող երեխաների առողջական վիճակին:

Այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր տիրույթում գրառում է կատարել Մուրադյանը, մանրամասնելով, որ ներկա պահին «Մուրացան» համալսարանական հիվանդանոցում կորոնավիրուսով հիվանդ 17 երեխա է հոսպիտալացված:

«Փոքրիկներից 2-ի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր՝ վերակենդանացման բաժանմունքում են , 6 բալիկի վիճակը գնահատվում է ծանր՝ թթվածնակախյալ են, և 9 երեխա գտնվում է կայուն ծանր վիճակում։ Այս 17 երեխաներից 15-ի մայրերի մոտ ևս հաստատվել է Covid-19»,- գրել է Արմեն Մուրադյանը:

Բեռնում.....