11.1 C
Yerevan
27 Նոյեմբերի, 2023
249596.8 By Google Analytics 26.11.2023
Գլխավոր » Ադրբեջանցիները վերադարձրել են Կոռնիձորի բնակչի 106 գլուխ ոչխարները
Սոցիալական

Ադրբեջանցիները վերադարձրել են Կոռնիձորի բնակչի 106 գլուխ ոչխարները

Տեղ համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունցի, ՀՀ Սահմանապահ զորքերի ուղեկալի պետ, փոխգնդապետ Դավթյանի և ռուսական սահմանապահ զորքերի կողմից ձեռնարկված, համակարգված և նպատակային գործողությունների արդյունքում հակառակորդի կողմից ետ են հանձնվել հոկտեմբերի 22-ին Կոռնիձորի բնակչին պատկանող թվով 106 գլուխ ոչխարները: 

Այս մասին տեղեկացնում է Տեղի համայնքապետարանի «Ֆեյսբուք»-ի էջը:

Համայնքապետարանից նշել են նաև, որ վերջերս ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանի կողմից լրատվամիջոցներով տարածված լուրերն այն մասին, որ ադրբեջանցիներն են մտել Կոռնիձորի վարչական տարածք և հափշտակել, ապատեղեկատվություն է: Համայնքապետարանից հորդորել են բոլորին չխեղաթյուրել որևէ տեղեկատվություն, սպասել Տեղի համայնքապետարանի պաշտոնական հաղորդագրություններին՝ նշելով, որ անհրաժեշտության դեպքում պատրաստ են համագործակցել բոլորի հետ: 

Բեռնում.....