14.1 C
Yerevan
27 Նոյեմբերի, 2023
249596.8 By Google Analytics 26.11.2023
Գլխավոր » Մեծ քսանյակի երկրները որոշել են պատվաստել աշխարհի բնակչության 70 տոկոսին
Աշխարհ

Մեծ քսանյակի երկրները որոշել են պատվաստել աշխարհի բնակչության 70 տոկոսին

Մեծ քսանյակի (G20) երկրները որոշել են կորոնավիրուսի դեմ պատվաստել աշխարհի բնակչության 70 տոկոսին: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

G20-ի երկրների ֆինանսների և առողջապահության նախարարությունների ղեկավարների համատեղ հանդիպման մասնակիցները հայտարարել են իրենց պատրաստակամությունը՝ ավելացնելու կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի մատակարարումը զարգացող երկրներ՝ մինչև այս տարվա վերջ հասնելու համար պատվաստման 40 , իսկ հաջորդ տարվա կեսերին՝ 70 տոկոսի:

Մեծ քսանյակը ներառում  Ավստրալիան, Արգենտինան, Բրազիլիան, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Հնդկաստանը, Ինդոնեզիան, Իտալիան, Կանադան, Չինաստանը, Մեքսիկան, Ռուսաստանը, Սաուդյան Արաբիան, ԱՄՆ-ն, Ֆրանսիան, Թուրքիան, Հարավաֆրիկյան Հանրապետությունը, Հարավային Կոերան, Ճապոնիան, նաև Եվրամիությունը:

Բեռնում.....