7.1 C
Yerevan
29 Նոյեմբերի, 2023
249596.8 By Google Analytics 28.11.2023
Գլխավոր » Հայաստանը շահագրգռված է ԼՂ-ում ռուս խաղաղապահների ներկայության ժամկետի երկարաձգմամբ. ԱԽ գրասենյակ
Գլխավոր Նորություններ

Հայաստանը շահագրգռված է ԼՂ-ում ռուս խաղաղապահների ներկայության ժամկետի երկարաձգմամբ. ԱԽ գրասենյակ

Հայաստանը շահագրգռված է Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների ներկայության ժամկետի երկարաձգմամբ՝ մինչև Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերջնական որոշումը: 

Ինչպես հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին հայտնել են Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարի գրասենյակից:

«Ցավոք, այս պահին իրավիճակը բավարար կայուն չէ անվտանգության տեսանկյունից: Վերջերս մենք տեսանք հրադադարի խախտում, ինչի հետևանքով հայ զոհվեց՝ քաղաքացիական անձ, կան նաև վիրավորներ: Հետևաբար, Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների գործոնը կարևոր և նշանակալի կլինի այնքան ժամանակ, քանի դեռ չի լուծվել ԼՂ վերջնական կարգավիճակի հարցը»,- ասել են Հայաստանի անվտանգության խորհրդի գրասենյակից:

Անվտանգության խորհրդի գրասենյակում նաև ընդգծել են, որ Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ կոնտինգենտը կարևոր նշանակություն ունի հայերի, ԼՂ քաղաքացիների անվտանգությունն ապահովելու հարցում, ինչպես նաև ստեղծվող ենթակառուցվածքների և բեռների անընդհատ և կայուն տեղաշարժի անվտանգության երաշխավորն է:

Բեռնում.....