-0.9 C
Yerevan
28 Նոյեմբերի, 2023
249596.8 By Google Analytics 27.11.2023
Գլխավոր » Չինաստանի նախագահը G20-ի երկրներին կոչ է արել խրախուսել պատվաստանյութերի փոխադարձ ճանաչումը
Աշխարհ

Չինաստանի նախագահը G20-ի երկրներին կոչ է արել խրախուսել պատվաստանյութերի փոխադարձ ճանաչումը

 Չինաստանի նախագահ Սի Ծինփինը, ով Հռոմում տեղի ունեցող Մեծ քսանյակի (G20) գագաթնաժողովին միացել է տեսակոնֆերանսի միջոցով, հանդես է եկել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի հարցում համաշխարհային համագործակցության նախաձեռնությամբ: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Մասնավորապես, Ծինփինը կոչ է արել առաջ մղել պատվաստանյութերի փոխադարձ ճանաչումը՝ հիմնվելով Առողջապահության համաշխարհային կազմակերպության արտակարգ կիրառման պատվաստանյութերի ցուցակի վրա:

«Պետք է արդար մոտեցում ցուցաբերել տարատեսակ պատվաստանյութերի նկատմամբ»,- ասել է նա:

Չինաստանի ղեկավարը Մեծ քսանյակի երկրներին կոչ է արել հավատարիմ մնալ փոխհամագործակցության, թափացիկության ու բազմակողմանիության սկզբունքներին:

Բեռնում.....