3.1 C
Yerevan
8 Դեկտեմբերի, 2023
249596.8 By Google Analytics 07.12.2023
Գլխավոր » Իմերեթի տարածաշրջանն առաջատարն է կորոնավիրուսի նոր դեպքերի թվով. COVID-վիճակագրություն
Աշխարհ

Իմերեթի տարածաշրջանն առաջատարն է կորոնավիրուսի նոր դեպքերի թվով. COVID-վիճակագրություն

Վրաստանում վերջին օրվա ընթացքում արվել Է կորոնավիրուսի 48 հազար 901 թեստ. 36 հազար 630-ը՝ հակագենի, 12 հազար 271-ը՝ ՊՇՌ-թեստ, եւ հայտնաբերվել Է վարակման 5553 նոր դեպք: Այդ մասին հաղորդվում Է Stopcov.ge. կառավարական կայքում:

Համավարակի սկզբից ի վեր երկրում այսօրվա դրությամբ հայտնաբերվել Է ախտահարման 726 հազար 941 դեպք:

Դրա հետ մեկտեղ վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կորոնավիրուսից ապաքինվել Է 4223 մարդ, իսկ համավարակի սկզբից վեր վարակը կարողացել Է հաղթահարել Է 669 հազար 822 հիվանդ:

Կորոնավիրուսով պայմանավորված բարդությունների պատճառով վերջին օրվա ընթացքում մահացել Է 47, իսկ համավարակի սկզբից ի վեր՝ 10 հազար 136 հիվանդ:

5553 նոր դեպքերից Թբիլիսիում գրանցվել Է 1794-ը: Իրադրությունը տարածաշրջաններում այսպիսին Է. Աջարիայում՝ 149, Իմերեթում՝ 1189, Քվեմո Քարթլիում՝ 317, Շիդա Քարթլիում՝ 512, Գուրիում՝ 132, Սամեգրելո-Զեմո Սվանեթում՝ 448, Կախեթում՝ 657, Մցխեթ-Մթիանեթում՝ 149, Սամցխե-Ջավախքում՝ 123, Ռաչա-Լեչխումում եւ Քվեմո Սվանեթում՝ 83: Ներկայում Վրաստանում ակտիվ դեպքերի թիվը հասնում Է 46 հազար 957-ի, նրանցից 6493-ն ստացիոնար բուժման կարիք ունեն, 1609-ի վիճակը ծանր Է, նրանցից 336 հոգի միացված են արհեստական շնչառության սարքին: 1103 մարդ գտնվում Է քովիդ-հյուրանոցներում, 39 հազար 361 մարդ բուժընթաց Է անցնում տանը:

Ներկայում կարանտինային տարածքներում գտնվում Է 33 քաղաքացի, ինքնամեկուսացման մեջ Է 33 հազար 461 հոգի: Դրականության ցուցանիշը (թեստավորում անցածների ընդհանուր թվից ախտահարվածների բաժինը), նոյեմբերի 1-ի տվյալներով, կազմում Է 11,36 տոկոս, երկու շաբաթվա ընթացքում՝ 9,02 տոկոս, յոթ օրվա ընթացքում՝ 9,06 տոկոս:

Կորոնավիրուսի առաջին դեպքը Վրաստանում հայտնաբերվել Է 2020 թվականի փետրվարի 26-ին, հաղորդել Է Sputnik-ը:

Բեռնում.....