7.1 C
Yerevan
29 Նոյեմբերի, 2023
249596.8 By Google Analytics 28.11.2023
Գլխավոր » Անդրեասյանը տեղեկություն է ստացել քրեակատարողական հիմնարկում կորոնավիրուսի հետևանքով առաջին մահը գրանցվելու մասին
Այլ Լուրեր

Անդրեասյանը տեղեկություն է ստացել քրեակատարողական հիմնարկում կորոնավիրուսի հետևանքով առաջին մահը գրանցվելու մասին

ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը տեղեկություն է ստացել, որ գրանցվել է քրեակատարողական հիմնարկում կորոնավիրուսից մահվան առաջին դեպքը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախարարն այս մասին ասաց ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2022-ի բյուջեի նախագծի քննարկմանը՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցությունից Արամ Վարդևանյանի հարցին:

«Ցավով պետք է հայտնեմ, որ այսօր ունենք առաջին մահը քրեակատարողական հիմնարկում՝ կորոնավիրուսով պայմանավորված, եթե ինձ ճիշտ են զեկուցել: Ճշտումներ են անում, բժշկական որոշակի թեմաներ կան: Բայց նախնական, առերևույթ տեղեկացրեցին, որ կորոնավիրուսով է պայմանավորված մահը»,-ասաց Անդրեասյանը:

Նախարարը շեշտեց՝ հիմա հրատապ միջոցներ են քննարկում, թե ինչպես գոնե ժամանակավոր սահմանափակեն շարժը, որ ապահովեն ՔԿՀ-ներում գտնվող անձանց առողջությունը համաճարակային պայմաններում:

«Ապագայում էլ մտածում ենք, թե ինչպիսի համակարգային մոտեցումներով նաև 2022 թվականին այս խնդիրը կարգավորենք: Մինչև այս օրը թերևս ավելի պաշտանված են եղել փակ հաստատությունները, քանի որ այնտեղ ռեժիմն ավելի օգտակար է եղել համաճարակի դեմ, սակայն հիմա վիրուսի ավելի ագրեսիվ լինելու պատճառով նույնիսկ փակ հաստատություններն ունեն դժվարություններ»,-ասաց նա ու հավելեց, որ առաջիկա օրերին կներկայացնեն ՔԿՀ-ներում քաղաքացիներին պաշտպանելու իրենց ծրագիրը:

Բեռնում.....