0.1 C
Yerevan
1 Դեկտեմբերի, 2023
249596.8 By Google Analytics 30.11.2023
Գլխավոր » Մշակութային հաստատություններ և ռեստորաններ կկարողանան հաճախել միայն պատվաստված քաղաքացիները. ԱՆ-ի նոր առաջարկը
Այլ Լուրեր

Մշակութային հաստատություններ և ռեստորաններ կկարողանան հաճախել միայն պատվաստված քաղաքացիները. ԱՆ-ի նոր առաջարկը

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը չի բացառել, որ դեկտեմբերի 1-ից մշակութային հաստատություններ, ռեստորաններ քաղաքացիների մուտքը հնարավոր կլինի միայն կորոնավիրուսի դեմ պատվաստված լինելու դեպքում:

Ավանեսյանն այս մասին ասել է կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում:

Ավանեսյանը տեղեկացրել է, որ նոյեմբերի 4-ից շրջանառվելու է առողջապահության նախարարի հրամանի փոփոխության նախագիծ, որում ներառված է նաև մշակութային հաստատություններ և ռեստորաններ քաղաքացիների մուտքը միայն պատվաստված լինելու դեպքում թույլատրելու առաջարկը:

Նախարարը հայտնել է, որ առաջարկվող նախագիծը քննարկվելու է միջգերատեսչական հանձնաժողովի նիստում:

Բեռնում.....