-7.9 C
Yerevan
22 Հունվարի, 2022
188003.2 By Google Analytics 20.01.2022
Գլխավոր » «Նոյեմբերի 26-ին Սոչիում ստորագրվելու է եռակողմ հանձնաժողովի մասին փաստաթուղթ»․ Արման Բաբաջանյան
Գլխավոր Նորություններ

«Նոյեմբերի 26-ին Սոչիում ստորագրվելու է եռակողմ հանձնաժողովի մասին փաստաթուղթ»․ Արման Բաբաջանյան

«1929 թվականի փետրվարի 18-ի փաստաթուղթը հիմքերի հիմքն է։ Դա փաստաթուղթ է, որը տալիս է հայ-ադրբեջանական սահմանի ընդհանուր կոորդինատները», — այս մասին Newarmenia-ի տաղավարում ասաց «Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը։

Արման Բաբաջանյանը նշեց, որ ունի տեղեկություն, որ նոյեմբերի 26-ին Սոչիում ստորագրվելու է իրականացնելու համար ստեղծվող եռակողմ hանձնաժողովի ձևավորման մասին փաստաթուղթ։ Դրա շուրջ, ըստ Բաբաջանյանի, կա վերջնական պայմանավորվածություն։ Միջազգային հանրությունը ունի կոնսենսուս, որ Ղարաբաղի տարածքը վիճելի է, իսկ սահմանային բախումները նրա համար են, որ Հայաստանին մշտապես պահեն լարված իրավիճակում։ Երկարաժամկետ առումով այս բախումները, ըստ Բաբաջանյանի, կարող են նաև դեմարկացիայի և դելիմիտացիայի համատեքստում լինել։

«Հենց ժողովրդավարությունն է Հայաստանին և Միացյալ նահանգներին դարձնում բնական ռազմավարական դաշնակիցներ», — ասաց Արման Բաբաջանյանը և հավելեց, որ եթե Միացյալ Նահանգները վերջնական կորցնի Հայաստանին, հաջորդը լինելու է Վրաստանը։ Բաբաջանյանը հիշեցրեց, որ նոյեմբերի 29-ին Վիեննայում սկսվում են շատ կարևոր բանակցություններ Իրանի միջուկային ծրագրի շուրջ, և իր կարծիքով` Իրանի իշխանությունները կգնան համաձայնության Արևմուտքի հետ, ինչը ամբողջապես կարող է փոխել իրավիճակը տարածաշրջանում, ինչը մեզ համար ևս չափազանց կարևոր է։

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին