8.1 C
Yerevan
2 Դեկտեմբերի, 2023
249596.8 By Google Analytics 01.12.2023
Գլխավոր » Արարատ Միրզոյանը շարունակում է ճգնաժամային որակել ՍԴ-ի շուրջ մթնոլորտը
Իրավունք

Արարատ Միրզոյանը շարունակում է ճգնաժամային որակել ՍԴ-ի շուրջ մթնոլորտը

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը շարունակում է ճգնաժամային որակել Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված մթնոլորտը: Այս մասին Միրզոյանն ասաց նոյեմբերի 14-ին ՀՀ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում:

«Ես շարունակում եմ պնդել, որ ՍԴ-ում ու նրա շուրջ եղած մթնոլորտը ես շարունակում եմ բնութագրել «ճգնաժամ» բառով»,- ասաց Միրզոյանը:

ՀՀ Ազգային ժողովը հոկտեմբերի 4-ի նիստում փակ և գաղտնի քվեարկությամբ ընդունել էր «Սահմանադրական դատարանի դատավոր (անդամՀրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դիմելու մասին» ԱԺ որոշման նախագիծը։ Որոշման նախագիծը նախաձեռնել էր «Իմ քայլը» խմբակցությունըԲՀԿն հայտնել էրոր չեն մասնակցելու քվեարկությանըիսկ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը հայտնել էր կողմ քվեարկելու որոշման մասին:

Հոկտեմբերի 14-ին ՀՀ սահմանադրական դատարանը որոշում էր կայացրել «Ազգային ժողովի դիմումի հիման վրա՝ Սահմանադրական դատարանի դատավոր Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ» գործի քննությունը մերժել։

Նմանատիպ Հոդվածներ

ՔՊ-ն այս անգամ ևս չի դիմելու ՍԴ՝ 22 ընդդիմադիր պատգամավորների լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ

Սերինե

ՍԴ նորընտիր դատավորները սպասում են երդման. դեռ չեն կարող ստանձնել պարտականությունները. «Ժողովուրդ»

Սերինե

ՍԴ նախագահի, փոխնախագահի, Հակակոռուպցիոն դատարանի դատավորի համար սահմանված լրացուցիչ հավելումները կնվազեն

Սերինե
Բեռնում.....