Վետերանների շախմատի աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչները շարունակում են հաջող ելույթները:
Ռումինիայում ընթացող աշխարհի առաջնության մինչև 50 տարեկանների մրցաշարի 3-րդ տուրում հաղթանակներ են տոնել Արտաշես Մինասյանը և Կարեն Մովսիսյանը: Կարեն Մովսիսյանը մի շարք առաջատարների թվում է և ունի 3 միավոր, իսկ Արտաշես Մինասյանն ունի 2,5 միավոր:
Մինչև 65 տարեկանների պայքարում Ռաֆայել Վահանյանը նույնպես հաղթանակ է տարել և այս տարիքային խմբի առաջատարներից է:
Վետերանների առաջնությունը կեզրափակվի նոյեմբերի 23-ին:
