20.1 C
Yerevan
18 Սեպտեմբերի, 2023
249596.8 By Google Analytics 17.09.2023
Գլխավոր » Փարիզում ավելի քան 20 մետրոյի կայարան է փակվել «դեղին բաճկոնների» պատճառով
Աշխարհ

Փարիզում ավելի քան 20 մետրոյի կայարան է փակվել «դեղին բաճկոնների» պատճառով

Փարիզի մետրոյի ավելի քան երկու տասնյակ կայարան և քաղաքային տրանսպորտային ցանցին ինտեգրված էլեկտրագնացքներ են փակվել շաբաթ առավոտյան «դեղին բաճկոնների» շարժման կողմնակիցների պլանավորած ակցիաների պատճառով: Այս մասին գրում է «Ria novosti» լրատվական գործակալությունը:


«Դեղին բաճկոնների» խոշորածավալ ակցիաները Ֆրանսիայում սկսվել են 2018 թվականի նոյեմբերի 17-ին, որոնց պահանջը վառելիքի հարկը և բենզինի գինը չբարձացնելն էր, ապա դրան գումարվեցին մի ամբողջ շարք այլ պահանջներ:
Ավանդական շաբաթօրյա ակցիաները հաճախ ուղեկցվում են անկարգություններով և ցուցարարների բախումներով ոստիկանության հետ:


Ակցիայի մասնակիցների պլանի համաձայն, շաբաթ և կիրակի օրերին բողոքի ակցիաների առաջին տարեդարձի կապակցությամբ Փարիզում և այլ քաղաքներում կանցկացվեն լայնածավալ բողոքի ակցիաներ, որոնցից ոչ բոլորն են համաձայնեցված իշխանությունների հետ:

Նմանատիպ Հոդվածներ

Փարիզում հրաձգության հետևանքով կան զոհեր և վիրավորներ

Սերինե

Փարիզի ոստիկանությունը արցունքաբեր գազի միջոցով ցրել է երիտասարդների անօրինական երեկույթը

Անի Գրիգորյան

Փարիզի քաղաքային խորհուրդը բանաձև է ընդունել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի իրավիճակի վերաբերյալ

Նատա Հարությունյան
Բեռնում.....