14.1 C
Yerevan
26 Սեպտեմբերի, 2023
249596.8 By Google Analytics 25.09.2023
Գլխավոր » Հրդեհ Արմավիր քաղաքում
Քաղաքականություն

Հրդեհ Արմավիր քաղաքում

Նոյեմբերի 16-ին, ժամը 03:25-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի Սայաթ-Նովա փողոցի տներից մեկին հարակից անասնագոմի մոտ այրվում է պահեստավորած անասնակեր:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 04:47-ին, մարվել՝ 18:00-ին:

Այրվել են մոտ 6000 հակ անասնակեր, ավտոտնակ (մոտ 24 քմ), «Lexus GX 470» մակնիշի ավտոմեքենան և գործիքներ:

Փրկարարներն անասնագոմից դուրս են բերել 32 գլուխ խոշոր եղջերավոր անասուն:

Բեռնում.....