20.1 C
Yerevan
17 Սեպտեմբերի, 2023
249596.8 By Google Analytics 15.09.2023
Գլխավոր » Կայացել է «Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը
Քաղաքականություն

Կայացել է «Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը

Նոյեմբերի 19-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում կայացել է «Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը:

Վարժարանի տնօրեն Գեղամ Սարգսյանը հաշվետու զեկույց է ներկայացրել կրթահամալիրում կատարված որակական և բովանդակային նոր փոփոխությունների, ռազմամարզական ծրագրերի ներդրման արդյունքում սաների առաջադիմության և կարգապահության, 2019թ. ուսումնական տարվա շրջանավարտների վիճակագրական ցուցանիշների վերաբերյալ՝ ուրախությամբ փաստելով, որ վարժարանում առկա պայմանները շարունակում են մրցակցային որակյալ կրթություն ապահովել սաների համար:

Նիստի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև դիմորդների ընդունելության կարգում նախատեսվող փոփոխություններին, միջազգային կապերի ամրապնդման և փորձի փոխանակման հարցերին:

Նմանատիպ Հոդվածներ

Հին հոխորտանքների նոր մեկնաբանությունը. Ավետարան՝ ըստ Տոնոյանի

Նատա Հարությունյան

«Եթե Տոնոյանը Փաշինյանին ասեր՝ պատերազմը պետք է կանգնեցնել, Փաշինյանը կկանգնեցներ, բայց հակառակն է արել». փորձագետ

Սերինե

Դավիթ Տոնոյանը հրաժարական է տվել. լրատվամիջոցները հայտնում են նրան փոխարինողի մասին

Նատա Հարությունյան
Բեռնում.....