«Քոնթուր Գլոբալ Հիդրո Կասկադ» ՓԲԸ-ի տնօրեն Արա Հովսեփյանը վստահեցնում է՝ ընկերությունում իրականացվող շինարարական աշխատանքների ժամանակ գնումների հետ կապված որևէ խնդիր չկա ու ամեն ինչ շատ լավ է։
«Գնումներն իրականացվում են ըստ պայմանագրի, ոչ մի խնդիր չկա։ Հանձնաժողովի հետ ինչ հարցեր ունենք, աշխատանքային կարգով լուծվում են։ Որևէ բան չկա»,-NewArmenia.am-ի հետ զրույցում հայտարարեց Ա․Հովսեփյանը։ Հիշեցնենք, սակայն, որ մեր տեղեկություններով NewArmenia.am
«Քոնթուր Գլոբալ Հիդրո Կասկադ» ընկերությունում շինարարական աշխատանքների ժամանակ գործում է հին ու բարի «ատկատի» մեխանիզմը: Դրա մասին են վկայում նաև ՀԾԿՀ ուսումնասիրությունները։
Հովսեփյանը ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի ընկերն է, ղեկավարել է ՄԻԱԿ կուսկացությունը, ապա նշանակվել է «Հազարամյակի մարտահրավեր» հիմնադրամ-Հայաստան» ՊՈԱԿ-ի, այնուհետև «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք» ՊՈԱԿ-ի գործադիր տնօրեն: Այս վերջին 2 պաշտոններից, մամուլի համաձայն, Հովսեփյանը հեռացվել է հենց «ատկատների» ու չարաշահումների պատճառով:
