8.1 C
Yerevan
10 Դեկտեմբերի, 2023
249596.8 By Google Analytics 09.12.2023
Գլխավոր » Մարզական պարերի առաջնություն. 300 մասնակից Հայաստանից, Արցախից, այլ երկրներից
Քաղաքականություն

Մարզական պարերի առաջնություն. 300 մասնակից Հայաստանից, Արցախից, այլ երկրներից

Երևանում նոյեմբերի 24-ին կանցկացվի «Կրիստալ» մարզական պարերի ակումբի բաց առաջնությունը:

Հրավիրված ասուլիսում Պարի եւ մարզական պարերի համահայկական խորհրդի մրցավար, «Կրիստալ» պարային ակումբի բաց առաջնության կազմակերպիչ Ժորա Մխիթարյանը նշեց, որ այն արդեն 5-դ անգամ է անցկացվում: Տարբեր տարիքային խմբերում միմյանց հետ կմրցեն 300 մասնակից Հայաստանից, Արցախից, այլ երկրներից:

«Այս տարի մենք ունենք հյուրեր, մասնակիցներ նաև Վրաստանից ու Ռուսաստանից, ուժեղ մրցակցություն է սպասվում: Այս առաջնությունները շատ կարևոր են, այն առաջին հերթին նպաստում է մարզական պարողների զարգացմանը: Քանի որ մեր մարզաձևը մեծ ֆինանսական աջակցություն չունի, հետևաբար, շատ միջազգային մրցաշարերի չենք կարողանում մասնակցել, և ահա նման առաջնությունները լավ հարթակ են, որպեսզի մեր կադրերը միմյանց, ինչպես նաև այլ երկրներից հրավիրված պարողների հետ մրցեն, զարգացնեն իրենց հմտությունները»,- ասաց Ժորա Մխիթարյանը:

Մարզական պարերի առաջնությունը սպասարկելու են մրցավարներ Հայաստանից, Արցախից:

Ժորա Մխիթարյանը նշեց, որ իրենց հրավերով Հայաստան է գալու Ռուսաստանի մարզական պարերի ճանաչված մարզիչ Վլադ Պավլովը, ով բազմակի տիտղոսակիր է: Նա կլինի ոչ միայն միջոցառման պատվավոր հյուրը, այլեւ կիրականացնի վարպետության դասեր:

«Այս մարզաձևի առանձնահատկությունն այն է, որ շատ հաճախ է փոփոխությունների ենթարկվում, պարբերաբար նոր տարրեր են մտցվում, և մեր մասնագետները չեն հասցնում դրանց հետևել, միջոցների բացակայության պատճառով շատերը չեն կարողանում հաճախ մեկնել վերապատրաստումների: Նման առաջնությունների ժամանակ միջազգային մասնագետների վարպետության դասերն օգնում են լրացնել այդ բացը, ինչը շատ կարևոր է»,-ասաց նա:

Անդրադառնալով առաջիկա անելիքներին՝ Ժորա Մխիթարյանը նշեց, որ 2020 թվականի փետրվարին Երևանում նախատեսում են անցկացնել մարզական պարերի միջազգային առաջնություն: Նախնական տվյալներով մասնակիցներ կժամանեն 8 երկրից:

Բեռնում.....