16.1 C
Yerevan
27 Նոյեմբերի, 2023
249596.8 By Google Analytics 26.11.2023
Գլխավոր » Կասեցվել է «Ռանիտիդին» և «Ուրոֆլօքս» դեղերի գրանցումը
Քաղաքականություն

Կասեցվել է «Ռանիտիդին» և «Ուրոֆլօքս» դեղերի գրանցումը

Առողջապահության նախարարի հրամաններով կասեցվել է «Ռանիտիդին» դեղահատեր թաղանթապատ, 150մգ; (30/3×10/) բլիստերում» դեղիգրանցումը, որի  համար հիմք է հանդիսացել «Դեղերի եվրոպական գործակալության դեղազգոնության և ռիսկերի գնահատման կոմիտեի հայտարարությունը` կապված «SARACA LABORATORIES LIMITED, India» ընկերության արտադրության «ռանիտիդինի հիդրոքլորիդ» ակտիվ նյութում հայտնաբերված թունավոր խառնուրդի` N-նիտրոզոդիմեթիլամին (NDMA) առկայությամբ:

 Առողջապահության նախարարի մեկ այլ հրամանով կասեցվել է «Ուրոֆլօքս» ռուֆլօքսացին, դեղահատեր թաղանթապատ, 200մգ, (2/1×2/), (6/1×6/), բլիստերում»  դեղիգրանցումը: Կասեցման համար հիմք են հանդիսացել դեղի գրանցման հավաստագրի իրավատիրոջ կողմից սահմանված կարգի խախտումները, մասնավորապես` նա չի հայտնել արտադրանքի որակին, անվտանգությանը կամ արդյունավետությանը վերաբերող նոր տվյալները, չի կատարել նոր տվյալներին համապատասխան փոփոխություններ գրանցման փաստաթղթերում:         

 Դեղերի կասեցման վերաբերյալ հրամանները սահմանված կարգով ուղարկվել ենԱռողջապահական և աշխատանքի տեսչական մարմին, Երևանի քաղաքապետարան, ՀՀ մարզեր և բժշկական հաստատությունների տնօրեններին:

Նմանատիպ Հոդվածներ

Իրանի դեսպանի հետ մանրամասն քննարկվել է դեղերի և բժշկական սարքերի միասնական արտադրություն սկսելու հարցը

Նատա Հարությունյան

Դեղերի տրամադրում մարտական գործողություններին մասնակցած անձանց

Նատա Հարությունյան

Հայաստանին դեղեր են նվիրաբերվել

Նատա Հարությունյան
Բեռնում.....