-0.9 C
Yerevan
4 Դեկտեմբերի, 2023
249596.8 By Google Analytics 03.12.2023
Գլխավոր » Կառավարությունը մաքսային արտոնություն տրամադրեց էլեկտրոնային հաշվիչներ արտադրող ընկերությանը
Տնտեսություն և Բիզնես

Կառավարությունը մաքսային արտոնություն տրամադրեց էլեկտրոնային հաշվիչներ արտադրող ընկերությանը

 ՀՀ կառավարությունը բավարարեց գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում մաքսատուրքից ազատման արտոնությունից օգտվելու համար «ԹՐԵՅԴ ԷՔՍՊՈՐՏ» ՓԲ ընկերության ներկայացրած հայտը:

ՀՀ կառավարության նոյեմբերի 21-ի նիստում հայտի վերաբերյալ հարցը ներկայացրեց ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը:

«Ներմուծվող ապրանքներն օգտագործվելու են Երևան քաղաքում էլեկտրոնային հաշվիչների արտադրության համար: Նախատեսվում է ծրագրի շրջանակում իրականացնել 500 մլն դրամի ներդրում շրջանառու միջոցներում: Ծրագրով նախատեսված արտադրանքի ծավալը տարեկան կկազմի մոտ 16.4 մլրդ դրամ, որն ամբողջությամբ կիրացվի ԵԱՏՄ այլ անդամ երկրների տարածքում: Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 2.8 մլրդ դրամ: Մաքսատուրքի ազատման արտոնությունը կազմում է 285 մլն դրամ»,- ասաց Ավանեսյանը:

Ընկերությունում ներկայումս առկա է 6 աշխատատեղ: Ծրագրի շրջանակում կստեղծվի ևս 50 նոր աշխատատեղ` 153.000 դրամ միջին աշխատավարձով։

Նմանատիպ Հոդվածներ

Գործադիրը մաքսային արտոնություն տրամադրեց կաթիլային ոռոգման համակարգերի արտադրությամբ զբաղվող ՓԲԸ-ի

Diana Amirkhanyan
Բեռնում.....