-12 C
Yerevan
24 Հունվարի, 2021
127766.4 By Google Analytics 23.01.2021
Գլխավոր » Ռոմանոս Պետրոսյանը բողոք է ներկայացրել Վերաքննիչ վարչական դատարան
Իրավունք

Ռոմանոս Պետրոսյանը բողոք է ներկայացրել Վերաքննիչ վարչական դատարան

հետևեք մեզ նաև Telegram-ում

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը նոյեմբերի 19-ին բողոք է ներկայացրել ՀՀ վերաքննիչ վարչական դատարան՝ բեկանելու ՀՀ վարչական դատարանի վճիռը: Այդ վճռով Վարչական դատարանը բավարարել էր Կոտայքի մարզպետի  2019 թ. ապրիլի 4-ի որոշումն անվավեր ճանաչելու պահանջով Կոտայքի մարզի Աբովյան համայնքի ղեկավար Վահագն Գևորգյանի հայցադիմումը: Այս մասին  տեղեկացանք ՀՀ Կոտայքի մարզպետարանից:

2019 թ. ապրիլի 4-ի որոշման համաձայն` Աբովյան քաղաքի վարչական տարածքում գտնվող հողամասը օտարելու գործընթացներում հայտնաբերված խախտումներով Ռոմանոս Պետրոսյանը տուգանել էր Աբովյանի քաղաքապետին:

Ըստ մարզպետի`Վարչական դատարանի որոշումը չի բխում արդարադատության շահերից և դատարանը ընդհանրապես քննարկման առարկա չի դարձրել Աբովյան քաղաքի վարչական տարածքում գտնվող հողամասը օտարելու գործընթացի՝ ՀՀ օրենսդրության պահանջներին ակնառու անհամապատասխանությունը:

Բացի այդ, ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում քրեական գործ է հարուցվել և նախաքննություն է կատարվում Աբովյան համայնքի հողամասերի՝ աճուրդային կարգով օտարման գործընթացում տեղ գտած իրավախախտումների վերաբերյալ:

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին