7.1 C
Yerevan
4 Դեկտեմբերի, 2023
249596.8 By Google Analytics 03.12.2023
Գլխավոր » Ճանապարհային ոստիկանությունը դանակներ է հայտնաբերել միկորավտոբուսների որոշ վարորդների մոտ
Քաղաքականություն

Ճանապարհային ոստիկանությունը դանակներ է հայտնաբերել միկորավտոբուսների որոշ վարորդների մոտ

ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության, ենթակա տարածքային բաժինների ու ճանապարհային ոստիկանության առաջին սպայական գումարտակի ծառայողները նոյեմբերի 21-ին ուժեղացված ծառայություն են իրականացրել մայրաքաղաքում և միկորավտոբուսների որոշ վարորդների մոտ հայտնաբերել դանակներ։

Ինչպես  տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, ուժեղացված ծառայության նպատակը եղել է հասարակական կարգի ու երթևեկության անվտանգության ապահովումը։

«Տարբեր իրավախախտումների համար կանգնեցվել են հասարակական տրանսպորտ հանդիսացող միկրոավտոբուսներ։

Արդյունքում՝ վարորդների մոտից հայտնաբերվել են դանակներ։ Որոշ «ԳԱԶելների» վարորդների նկատմամբ կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ։ 8 միկրոավտոբուս տեղափոխվել է ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածք, քանի որ վարորդները չեն ունեցել համապատասխան վարորդական վկայական։

Ուժեղացված ծառայությունները շարունակական են լինելու»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Նմանատիպ Հոդվածներ

Ժամը 12.00-ի դրությամբ՝ ՃՈ պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 22 մեքենա

Նատա Հարությունյան

«Վահագնի» թաղամասի մուտքի մոտ տեղի է ունեցել երթևեկության կազմակերպման փոփոխություն․ ՃՈ

Անի Գրիգորյան

ՃՈ ուժեղացված ծառայություն Երևանում․ պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 4 մեքենա

Սերինե
Բեռնում.....