2 C
Yerevan
16 Հունվարի, 2021
125996.8 By Google Analytics 14.01.2021
Գլխավոր » «Ժողովուրդ». Արագածոտնի մարզում կրքերը թեժանում են. իրավիճակը լարված է
թերթերի տեսություն

«Ժողովուրդ». Արագածոտնի մարզում կրքերը թեժանում են. իրավիճակը լարված է

հետևեք մեզ նաև Telegram-ում

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Արագածոտնի մարզում կրքերը թեժանում են: Առավել լարված է հատկապես այն համայնքներում, որոնցում առաջիկայում խոշորացումներ կլինեն:

Խնդիրն այն է, որ համայնքների ղեկավարներից յուրաքանչյուրը փորձում է իրենով անել այն հողատարածքները, որոնք մինչեւ այժմ սեփականատերեր չունեն:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` իրավիճակն անվերահսկելի է դառնում Մեծաձորում: Այստեղ ՀՀԿ-ական, 12 տարվա գյուղապետ Մաջիթ Ամոյանի գիտությամբ նախատեսվում է տուֆի հանքավայր շահագործել, իսկ շահագործողն էլ Արագածոտնի նախկին մարզպետ Սարգիս Սահակյանն է, եւ տեւական ժամանակ է, ինչ տեխնիկա են Մեծաձոր բերել հորատանցքեր փորելու համար:

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նախկին մարզպետ Սահակյանն ասել է, թե վերջին 3 տարում գյուղ չի գնացել ու այս տեղեկություններն առաջին անգամ է լսում: «Ես չգիտեմ գյուղապետն ու իր հարազատներն ինչ են արել համայնքում, բայց իմ ու իմ ընտանիքի հետ կապված տեղեկությունները աբսուրդ է: Ես գյուղ չեմ գնացել, գյուղապետին չեմ տեսել, մի անգամ պատահական եմ տեսել»,- ասել է նախկին մարզպետ Ս. Սահակյանը»:

Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ Հոդվածներ

Մեկ անձի գումարի շուրջ հավաքվածներն իրավունք չունեն պահանջելու կառավարության հրաժարականը. մարզպետ

Նատա Հարությունյան

Հուլիսյան դեպքերից հետ սահմանին հակառակորդի ակտիվության ուժեղացում է նկատվում. Տավուշի մարզպետ

Անի Գրիգորյան

Հուլիսյան հրետակոծությունից տուժած Տավուշի համայնքներում աննախադեպ շինաշխատանքներ են ընթանում (տեսանյութ)

Սերինե
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին