28.1 C
Yerevan
3 Հուլիսի, 2022
212160 By Google Analytics 02.07.2022
Գլխավոր » Փորձում ենք Հայաստանը դարձնել տեխնոլոգիական ընկերություններ ներգրավող կենտրոն. Համլետ Մկրտչյան. տեսանյութ
Այլ Լուրեր

Փորձում ենք Հայաստանը դարձնել տեխնոլոգիական ընկերություններ ներգրավող կենտրոն. Համլետ Մկրտչյան. տեսանյութ

Newarmenia-ի տաղավարում զրուցել ենք Էկոնոմիկայի նախարարության Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոնի փոխտնօրեն Համլետ Մկրտչյանի հետ:

Մեր զրուցակցի խոսքով՝ վերջին երեք ամիսներին ռուսական շատ ընկերություններ են տեղափոխվել Հայաստան։ Վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ մարտ-ապրիլ ամիսներին Հայաստանում գրանցվել է 2,735 ՍՊԸ։ Դրանց մեծ մասը ռուսական ընկերություններն են։ Իսկ ՀՀ-ում գրանցված անհատ ձեռնարկատերերի թիվը մարտ-ապրիլին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 2․3 անգամ։

«Սրանք հիմնականում բարձր տեխնոլոգիական ոլորտի ընկերություններն են։ Վերջին շրջանում մենք փորձում ենք Հայաստանը դարձնել բարձր տեխնոլոգիական ընկերություններ ներգրավող մի կենտրոն։ Մեր գործընկերները Հայաստանը դիտարկում են միջանկյալ վայր՝ ԱՄՆ, ԵՄ հետ իրենց գործունեությունն իրականացնելու համար»,- ասում է նա։

Աճել են նաև Հայաստան ներհոսող գումարները։ Այս տարվա ապրիլին ՀՀ առևտրային բանկերի միջոցով ֆիզիկական անձինք ստացել են 357,9 մլն դոլարի չափով դրամական փոխանցումներ, ինչը նախորդ տարվա նույն ամսվա համեմատ աճել է գրեթե երկու անգամ։ Ընթացիկ տարվա ապրիլին Ռուսաստանից Հայաստան ներհոսքը կազմել է 232,6 մլն դոլար։ Այդ գումարները ՀՀ են փոխանցել հիմնականում այստեղ տեղափոխված ռուսաստանցիները։

Ըստ մասնագետի՝ ՌԴ նկատմամբ սահմանված պատժամիջոցների հետևանքով Հայաստանի տնտեսության վրա բացասական ազդեցություն կա, բայց ընդհանուր միտումները դրական են, Հայաստանի տնտեսությունում կա աշխուժություն։ Հայ գործարարների ճկունության շնորհիվ բացասական սպասումները մեղմվում են։ Անդրադառնալով դոլարի արժեզրկմանը՝ Համլետ Մկրտչյանն ասում է՝ երկարաժամկետ հատվածում դրամի արժեվորումը բացասական գործընթաց չէ, այն կնպաստի տնտեսական ակտիվության աճին։

Ավելի մանրամասն՝ տեսանյութում

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին

-->