-1.9 C
Yerevan
3 Դեկտեմբերի, 2023
249596.8 By Google Analytics 02.12.2023
Գլխավոր » Վրաստանում ձերբակալվել է ՀՀ 3 քաղաքացի
Աշխարհ

Վրաստանում ձերբակալվել է ՀՀ 3 քաղաքացի

Վրաստանում Հայաստանի դիվանագետները անում են հնարավոր ամեն ինչ՝ ՀՀ քաղաքացիների՝ Հայաստան տեղափոխումն արագացնելու նպատակով: Այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի էջում նշել է Վրաստանում ՀՀ դեսպանատունը՝ պարզաբանում ներկայացնելով  Վերին Լարսից Հայաստան ուղևորվող ավտոբուսի դեպքի վերաբերյալ:

«Ինչպես ավելի վաղ հայտնել էինք Վերին Լարսի անցակետի վրացական հատվածում գիշերը կանգնեցվել էր Հայաստան մեկնող ավտոբուսը, որտեղ հայտնաբերվել է արգելված բեռ։ Վրաստանի իրավապահ մարմինների հաղորդմամբ, ձերբակալվել է ՀՀ երեք քաղաքացի։ Այժմ ընթանում է նախաքննություն և հետագա զարգացումների վերաբերյալ դեսպանությունը հանդես կգա հավելյալ հայտարարություններով։ Ավտոբուսում եղած բոլոր ուղևորները հարցաքննվում են։ Վերին Լարսում գտնվող Վրաստանում ՀՀ դեսպանության դիվանագետները ՀՀ քաղաքացիներին տրամադրել են սնունդ և առաջին անհրաժեշտության պարագաներ»,-ասված է հաղորդագրության մեջ:

Նմանատիպ Հոդվածներ

Ինչո՞ւ Վրաստանը չի կարող լինել միջնորդ Երևանի և Բաքվի միջև․ պարզաբանում է փորձագետը

Սերինե

Վրաստանը չի ցանկանում վերադարձնել 2008 թվականի ռուս-վրացական պատերազմի ժամանակ Ուկրաինայի կողմից իրեն տրամադրված «Բուկ» հակաօդային համակարգերը. ինչպե՞ս են կողմերը մեկնաբանում այս հակասությունը

Սերինե

Վրաստանում շրջանառվում է միաժամանակ 3 վարակ

Սերինե
Բեռնում.....