-2.9 C
Yerevan
5 Դեկտեմբերի, 2023
249596.8 By Google Analytics 04.12.2023
Գլխավոր » Ֆինանսական կրթության ծրագրի շրջանակում վերապատրաստվել է 2498 ուսուցիչ
Քաղաքականություն

Ֆինանսական կրթության ծրագրի շրջանակում վերապատրաստվել է 2498 ուսուցիչ

Ֆինանսական կրթության ծրագրի շրջանակում 2019 թվականին կազմակերպվել է ուսուցիչների վերապատրաստում` «Ես և շրջակա աշխարհը», «Մաթեմատիկա», «Հանրահաշիվ», «Հասարակագիտություն» առարկաների ուսուցիչների համար: Այս մասին հայտնեցին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից: 

Վերապատրաստումն իրականացվել է ՀՀ բոլոր մարզերի շուրջ 342 դպրոցների շուրջ 2498 ուսուցչի համար` երկու փուլով: 1-ին փուլը կազմակերպվել է  օգոստոս- սեպտեմբեր, երկրորդ փուլը՝ հոկտեմբեր- նոյեմբեր ամիսներին:  Կազմավորվել են շուրջ 110 առարկայական խմբեր, որոնցում ընդգրկվել են «Հասարակագիտություն» առարկայի 324, «Մաթեմատիկա» առարկայի 720 ուսուցիչ և 1454 դասվար:

Յուրաքանչյուր ուսուցիչ մասնակցել է 3-օրյա վերապատրաստման դասընթացի, որին հաջորդել է գործնական փուլը, իսկ վերջում ամփոփիչ 2-օրյա դասընթացի ժամանակ  հետադարձ կապի սկզբուքնով քննարկվել են ձեռքբերումները, մտահոգություններն ու ակնկալիքները: Դասընթացների բովանդակության մեջ ներառված են թեմաներ ինչպես ֆինանսական կրթության ծրագրի, այնպես էլ մեթոդաբանության վերաբերյալ: Վերապատրաստման դասընթացը վարել են ՀՀ կենտրոնական բանկի  և ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից վերապատրաստված 81 դասընթացավարներ:

Նմանատիպ Հոդվածներ

Հոգեբանական աջակցություն ուսուցիչներին, աշակերտներին և նրանց ծնողներին

Նատա Հարությունյան

ՀՀ-ում 1280 ուսուցիչ և 2426 աշակերտ ուսումնական տարին կսկսի հեռավար

Նատա Հարությունյան

Մեկնարկել է աշակերտներին, ուսուցիչներին և ծնողներին սոցիալ-հոգեբանական աջակցության տրամադրման ծրագիրը

Նատա Հարությունյան
Բեռնում.....