11.1 C
Yerevan
27 Նոյեմբերի, 2023
249596.8 By Google Analytics 26.11.2023
Գլխավոր » Ադրբեջանի ագրեսիվ հռետորաբանությունը չի փոխվել. Լիլիթ Մակունց
Քաղաքականություն

Ադրբեջանի ագրեսիվ հռետորաբանությունը չի փոխվել. Լիլիթ Մակունց

Այն ամենը ինչը նպաստում է խաղաղության տրամաբանության մեջ գործողություններ ձեռնարկելուն և բանակցությունները հենց այդպես առաջ տանելուն, ապա բոլոր քայլերը արդարացված են: Այսօր ԱԺ֊ում լրագրողների հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ անդրադառնալով հայ և ադրբեջանցի լրագրողների Հայաստան, Արցախ և Բաքու օրերս կայացած փոխայցին: Մակունցը լրագրողների փոխայցերի հետ կաված որևէ խնդիր չի տեսնում։


Նա, խոսելով Ադրբեջանի կողմից փախստականների մասին հիշատակելը, նշեց. «Ադրբեջանի հռետորաբանության մեջ ոչինչ չի փոխվել, այն ագրեսիան որը կար նախկինում, կա նաև այժմ: Հենց այս ամենի մասին է, որ մենք բարձրաձայնում ենք խորհրդարանական դիվանագիտական տարբեր հարթակներում, որ Ադրբեջանի դիսկուրսը՝ բանակցային դիսկուրսը չի փոխվում: Սա կարևոր և անհրաժեշտ նախապայմաններից մեկն է խաղաղության համար: Համաձայն չեմ նրա հետ, որ հետհեղափոխական Հայաստանում է Ադրբեջանը դրսևորում քաղաքական կոշտ հռետորաբանություն»:

Հարցին՝ Արցախի հարցի լուծման ինչպիսի՞ տարբերակ պետք է լինի, որը նախընտրելի կլինի Արցախի, Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդների համար,Մակունցը պատասխանեց. «Հայկական կողմը պետք է հետևի իր շեշտադրումներին։ Ավել բան ասել չեմ կարող »:

Նմանատիպ Հոդվածներ

Հայաստան-Իրան հարաբերությունները՝ Իսրայել-Ադրբեջան ռազմավարական դաշինքի թիրախ

Սերինե

«Անցած 10 տարիների ընթացքում ես շատ բան եմ սովորել նախագահ Ալիևից՝ ինչպես լավ ղեկավարել երկիրը ծայրահեղ ծանր միջավայրում». Վիկտոր Օրբան, Հունգարիայի վարչապետ

Սերինե

Թեհրանում հարձակման է ենթարկվել Ադրբեջանի դեսպանատունը (տեսանյութ)

Նատա Հարությունյան
Բեռնում.....