1997 թվականի օգոստոսի 31-ը Մեծ Բրիտանիայի պատմության մեջ մշտապես կմնա իբրև ամենատխուր օրերից մեկը: Հենց այս օրը՝ 25 տարի առաջ, ավտովթարի հետևանքով մահացավ Ուելսի արքայադուստր Դիանան։ Արքայադստեր մահից 25 տարի անց ի՞նչ է հայտնի նրա մահվան մասին։
Դիանա Ֆրենսիս Սփենսերը 1981-1996 թվականներին եղել է Ուելսի արքայազն Չարլզի կինը, բրիտանական գահի ժառանգորդը։ Իր բարության և բարեգործական աշխատանքի համար մարդիկ նրան անվանում էին մարդկային սրտերի թագուհի։

Արքայադուստր Դիանան իր մարդասիրությամբ է հենց գրավել բրիտանացիների սրտերը։ Նա ակտիվ մարդասիրական գործունեություն է ծավալել, օգնել է մարդկանց ՄԻԱՎ-ի և ՁԻԱՀ-ի դեմ պայքարում մինչև իր մահը, ինչպես նաև ղեկավարել է հակահետևակային ականների արտադրությունը դադարեցնելու շարժումը:
BBC հեռուստաընկերության կողմից 2002 թվականին անցկացված հարցման համաձայն՝ Դիանան պատմության մեջ հարյուր մեծագույն բրիտանացիների ցանկում զբաղեցրել է 3-րդ տեղը:

Օգոստոսի 30-ի լույս 31-ի գիշերը արքայադուստր Դիանան Դոդի Ալ-Ֆայեդի և թիկնապահ Թրևոր Ռիս-Ջոնսի հետ հեռացել էր Փարիզում գտնվող Ritz հյուրանոցից։ Հենրի Փոլը՝ Ritz հյուրանոցի անվտանգության պետի տեղակալը, վարել է մեքենան։
Ժամը 0:23-ին Սեն Ալմայի ամբարտակի վրա գտնվող թունելի մուտքի մոտ Անրի Պոլը կորցրել է մեքենաայի կառավարումը և մեքենան բախվել է սյանը։
Փոլը և Ալ-Ֆայեդը մահացել են տեղում, իսկ արքայադուստր Դիանան մահացել է ավելի ուշ՝ հիվանդանոցում: Անվտանգության աշխատակից Ռիս-Ջոնսը, ով մեքենայում ամրագոտի կապած միակ ուղևորն էր, ծանր վնասվածքներով, բայց ողջ էր մնացել։

2008 թվականի ապրիլի 7-ին վթարի հանգամանքները պարզելու դատավարության շրջանակներում հայտնի դարձավ, որ Դիանան և Դոդին զոհ են դարձել վարորդի և այլ մեքենաների վարորդների անփութության պատճառով։
Այդ երեկո վարորդը հարբած է եղել։ Նրա արյան մեջ հայտնաբերվել են նաև հանգստացնող հակահոգեբուժական դեղամիջոցի հետքեր։
Դիանայի մահը մեծ հարված էր բազմաթիվ բրիտանացիների համար։ Նրա հուղարկավորությանը ներկա է գտնվել ավելի քան 3 միլիոն մարդ, իսկ արարողության հեռուստատեսային հեռարձակումը դիտել է 2,5 միլիարդ մարդ։

