7.1 C
Yerevan
29 Նոյեմբերի, 2023
249596.8 By Google Analytics 28.11.2023
Գլխավոր » Արևմուտքը վերադառնում է տարածաշրջան, Հայաստանը պետք է քայլ անի․ Դավիթ Ստեփանյան․ տեսանյութ
Այլ Լուրեր

Արևմուտքը վերադառնում է տարածաշրջան, Հայաստանը պետք է քայլ անի․ Դավիթ Ստեփանյան․ տեսանյութ

Newarmenia-ի տաղավարում զրուցել ենք Միջազգային և անվտանգային հարցերի հայկական ինստիտուտի ասոցացված փորձագետ Դավիթ Ստեփանյանի հետ։

Բերձորը Ադրբեջանի վերահսկողության տակ անցնելուց հետո գործարկվեց Հայաստանն Արցախին կապող Լաչինի միջանցքի նոր երթուղին։ Դավիթ Ստեփանյանի խոսքով՝ այս բոլոր զարգացումները տեղավորվում են մեկ համատեքստում՝ դա «Զանգեզուրի միջանցքի» համատեքստն է։

«Ես համոզված եմ, որ Ադրբեջանի բոլոր գործողությունների, Հայաստանի վրա ճնշում գործադրելու հիմքում ընկած է մեկ թիրախ՝ Զանգեզուրի միջանցքը։ Հետագայում էլ Ադրբեջանն ամեն ինչ անելու է, ցանկացած պատրվակ գտնելու է, որպեսզի փորձի սպանությունների ու ճնշման միջոցով հասնել այդ նպատակին։ Ադրբեջանն այստեղ ֆասադն է, Թուրքիան ամեն ինչ անում է, որ Սյունիքում միջանցք բացի։ Որքան ես հասկանում եմ՝ Հայաստանի կառավարությունն ամեն ինչ անում է, որպեսզի այդ տրամաբանությունը չաշխատի»,- ասում է Դավիթ Ստեփանյանը։

Անդրադառնալով տարածաշրջանում ԱՄՆ ակտիվացմանը՝ Դավիթ Ստեփանյանն ասում է, որ ԱՄՆ ակտիվացումը տեղի ունեցավ փետրվարի 24-ից հետ, երբ Ռուսաստանը հարձակվեց Ուկրաինայի վրա։ ԱՄՆ-ն սկսել է Հարավային Կովկասում ավելի ակտիվ գործել, այդ թվում՝ Եվրամիության միջոցով, որպեսզի վերադարձնի այն դիրքերը, որոնք կոլեկտիվ Արևմուտքը կորցրեց 44-օրյա պատերազմի հետևանքով։ Այսինքն՝ աշխարհաքաղաքական նոր խաղ է գնում, որի շրջանակներում Արևմուտքը փորձում է վերադառնալ և ամրապնդվել Հարավային Կովկասում։ Եվ հիմնական նպատակն է Ռուսաստանի հեռացումն այս տարածաշրջանից։

Եվ չի բացառվում, որ դա կարող է տեղի ունենալ նաև Արցախի անկախացման սցենարով։ Հայաստանն, ըստ պարոն Ստեփանյանի, պետք է օգտվի այս փուլում ընձեռնված հնարավորություններից, համադրի իր կենսական շահերը ԱՄՆ և Արևմուտքի շահերի հետ։ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել է փորձառու դիվանագետ Ֆիլիպ Ռիքերին Կովկասի հարցերով բանակցություններում գլխավոր խորհրդական նշանակելու մասին։ Ռիքերը կատարելու է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահի գործառույթները։

Դավիթ Ստեփանյանի խոսքով՝ նման փորձառու դիվանագետի նշանակումը գոտկատեղից ներքև հարված էր Ալիևի վարչակազմին։ «Եթե անդրադառնանք Մինսկի խմբին, ես չեմ կարծում, որ ուկրաինական այս պատերազմի պայմաններում այդ ֆորմատը նորից կարող է կայանալ։ Բայց Մինսկի խմբի համանախագահությունը չի չեղարկվի այն պարզ պատճառով, որ Մինսկի խմբի մանդատը ՄԱԿ-ի կողմից միակ ճանաչված միջազգային մանդատն է, որը թույլ է տալիս Արցախի հարցի կարգավորումն իրականացնել»,- ասաց նա։

Ավելի մանրամասն՝ տեսանյութում

Բեռնում.....