Կառավարության հերթական նիստի ժամանակ Հայաստաննի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է աշակերտներին, ուսանողներին, ուսուցիչներին և դասախոսներին Գիտելիքի և դպրության օրվա առիթով:
«2022 թվականի հուլիսի 28-ին Կառավարությունը հավանություն տվեց Հայաստանի Հանրապետության կրթության մինչև 2030 թվականը պետական ծրագիրը հաստատելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծին, որը պետք է քննարկվի և վերջանական տեսք ստանա Ազգային ժողովում:
Ծրագրի մեջ նախագծված են մեր միջնաժամկետ անելիքները նախադպրոցական կրթության, հանրակրթության, մասնագիտական կրթության և ուսուցման, բարձագույն և հետբուհական կրթության բնագավառում: Համոզմունքս է, որ այդ փաստաթղթի բարեհաջող իրագործումը երաշխավորելու է Հայաստանի ապագան»,- ասաց Փաշինյանը:
