2.1 C
Yerevan
2 Դեկտեմբերի, 2023
249596.8 By Google Analytics 30.11.2023
Գլխավոր » Երկրի կրթօջախներում կրկին հնչող առաջին զանգի ղողանջները վկայում են արցախցու՝ հայրենիքն ապրեցնելու անդրդվելի կամքի մասին. Արթուր Թովմասյան
Այլ Լուրեր

Երկրի կրթօջախներում կրկին հնչող առաջին զանգի ղողանջները վկայում են արցախցու՝ հայրենիքն ապրեցնելու անդրդվելի կամքի մասին. Արթուր Թովմասյան

 Արցախի Հանրապետության ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը Գիտելիքի, գրի և դպրության օրվա առթիվ ուղերձ է հղել:  Ուղերձում, մասնավորապես, նշված է.

«Սիրելի՛ դպրոցականներ և ուսանողներ

Հարգելի՛ ուսուցիչներ, կրթության և գիտության ոլորտի ներկայացուցիչներ

Գիտելիքի, գրի և դպրության օրվա առթիվ ամենաջերմ շնորհավորանքներն եմ հղում բոլորիդ:

Դժվարագույն ժամանակներ հաղթահարող Արցախի կրթօջախներում այսօր նորից հնչում  են առաջին զանգի ղողանջները՝ վկայելով արցախցու՝ Հայրենիքն ապրեցնելու անդրդվելի կամքի մասին, որովհետև հենց մանկաշատ հանրությունն է մեր հիմնասյունն ու ապագայի նկատմամբ հավատը:

Մեծագույն ցանկությունս և մաղթանքս է, որ մեկնարկած ուսումնական տարին չընդհատվի հանկարծ, որ խաղաղ բացվեն բոլոր առավոտները և  մտահոգողը լինի միայն դասաշատ առօրյան:

Առանձնահատուկ սիրով եմ շնորհավորում բոլոր առաջինդասարանցիներին,  կյանքի նոր փուլ մտնող առաջինկուրսեցիներին:

Թո՛ղ հստակ լինեն ձեր քայլերը և հարթ լինի ընտրած ճանապարհը:

Մեկ անգամ ևս լուսավոր ու խաղաղ օրերի հույսով և հավատով շնորհավորում եմ Գիտելիքի, գրի և դպրության տոն օրը:

Առա՛ջ դեպի ուսումնառության հերթական շրջան»:

Բեռնում.....