-3.9 C
Yerevan
1 Դեկտեմբերի, 2023
249596.8 By Google Analytics 30.11.2023
Գլխավոր » Քննարկումը հեշտ չէ. Փաշինյանը մանրամասներ հայտնեց Բրյուսելում եռակողմ հանդիպումից
Այլ Լուրեր

Քննարկումը հեշտ չէ. Փաշինյանը մանրամասներ հայտնեց Բրյուսելում եռակողմ հանդիպումից

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մանրամասներ հայտնեց օգոստոսի 31-ին Բրյուսելում տեղի ունեցած եռակողմ հանդիպումից։ Կառավարության նիստի ժամանակ վարչապետը նշեց, որ Բրյուսելում քննարկումը ծավալուն է եղել:

«Քննարկումը հեշտ չէ, բայց ես ուզում եմ նաև արձանագրել, որ մեր նպատակադրումները շարունակում են մնալ և պիտի շարունակեն մնալ այնպիսին, ինչի մասին ես հայտարարել եմ», -ասաց Փաշինյանը:

Վարչապետը ընդգծեց, որ ՀՀ կառավարությունը որդեգրել է խաղաղության օրակարգը, և  այստեղ էլ վճռականություն է անհրաժեշտ այդ օրակարգը կյանքի կոչելու համար։

«Մենք պետք է բոլորս հասկանանք, որ դա հեշտ չէ և պարզ չէ, և հնարավոր լուծումներն էլ ակնհայտ չեն»,- հավելեց Փաշինյանը:

Վարչապետը անհրաժեշտ է համարում շարունակել հետևողական աշխատանքը. «Անհրաժեշտություն է, և ժողովրդի ցանկությունն է, որ օր առաջ մեր տարածաշրջանում հաստատվի տևական և համապարփակ խաղաղություն: Եվ մենք պետք է ավելի ու ավելի շատ կենտրոնանանք այս խնդրի լուծման վրա»,- եզրափակեց Փաշինյանը:

Բեռնում.....