1.1 C
Yerevan
1 Դեկտեմբերի, 2023
249596.8 By Google Analytics 29.11.2023
Գլխավոր » Ռուսաստանում առեղծվածային մահերի շարքը շարունակվում է. այժմ «Լուկօյլի» ղեկավարներից Ռավիլ Մագանովն է ընկել հիվանդանոցի պատուհանից
Կարևոր

Ռուսաստանում առեղծվածային մահերի շարքը շարունակվում է. այժմ «Լուկօյլի» ղեկավարներից Ռավիլ Մագանովն է ընկել հիվանդանոցի պատուհանից

Ռուսական խոշորագույն նավթային ընկերություններից մեկի՝ «Լուկօյլի» տնօրենների խորհրդի ղեկավար Ռավիլ Մագանովը մահացել է հիվանդանոցի պատուհանից ընկնելուց հետո, հայտնում են ռուսական լրատվականները:

Նավթային ընկերության 67-ամյա թոփ-մենեջերը բուժվում էր Մոսկվայի Կենտրոնական կլինիկական հիվանդանոցում՝ վեցերորդ հարկում գտնվող բաժանմունքում։

«Ինտերֆաքս»-ի աղբյուրը նույնպես հայտնել է, որ Մագանովը մահացել է։ «Այսօր առավոտյան Մագանովն ընկել է Կենտրոնական կլինիկական հիվանդանոցի պատուհանից։ Նա ստացած վնասվածքներից մահացել է»,- ասել է աղբյուրը։

ՌԻԱ Նովոստիի աղբյուրը հայտնել է, որ «Մագանովը հավանաբար ինքնասպան է եղել»։ Սակայն, այս տեղեկատվության անկախ հաստատում չկա։

Որոշ աղբյորներ, սակայն, մեջբերում են այն վարկածը, որ Մագանովը «ծխելու ժամանակ կարող էր պատահաբար դուրս ընկել հիվանդասենյակից»։

Մոսկվայի իրավապահ մարմինները ՏԱՍՍ-ին հաստատել են, որ Կենտրոնական կլինիկական հիվանդանոցի պատուհանից տղամարդ է ընկել, նա մահացել է։ Մահացածի անունը չի հաղորդվում։

«Լուկօյլը» պաշտոնապես հայտարարել է, որ Ռավիլ Մագանովը մահացել է ծանր հիվանդությունից հետո, գրում է ՌԻԱ Նովոստին։

Մագանովը համարվում է ազգությամբ ադրբեջանցի գործարար Վագիտ Ալեքպերովի ստեղծած «Լուկօյլ» ընկերության անվան հեղինակը։ 1993 թվականից նա «Լուկօյլի» տնօրենների խորհրդի անդամ է, 2020 թվականին գլխավորել է այն։ 2006 թվականից Մագանովը զբաղեցնում է ընկերության առաջին գործադիր փոխնախագահի պաշտոնը։ Ռավիլ Մագանովը մեկ այլ խոշոր նավթային ընկերության՝ «Թաթնեֆտի» գործադիր տնօրեն Նաիլ Մագանովի եղբայրն է։

Բեռնում.....