3.1 C
Yerevan
8 Դեկտեմբերի, 2023
249596.8 By Google Analytics 07.12.2023
Գլխավոր » Տոկաևը հայտարարել է Ղազախստանում արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնելու մասին. խոստացվել է նաև հունվարյան ցույցերի մասնակիցների համաներում
Այլ Լուրեր

Տոկաևը հայտարարել է Ղազախստանում արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնելու մասին. խոստացվել է նաև հունվարյան ցույցերի մասնակիցների համաներում

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևն առաջարկել է արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնել 2022 թվականի աշնանը։ Այս մասին հայտնում է Nur.kz-ը։

Տոկաևն ասել է, որ «արդար Ղազախստանի կառուցման ճանապարհին կարդինալ և համապարփակ բարեփոխումների հաջող իրականացման համար անհրաժեշտ է հանրային վստահության նոր մանդատ»:

Նա նաև առաջարկել է նախագահական ժամկետը 5 տարվա փոխարեն դարձնել 7 տարի՝ միաժամանակ արգելելով երկրորդ ժամկետով վերընտրվելը։ Նախաձեռնությունը նախատեսվում է իրականացնել արտահերթ ընտրություններից հետո, ուստի ընտրությունների հաղթողը դեռ կընտրվի 5 տարի ժամկետով։

Տոկաևը նաև համաներում է հայտարարել Ղազախստանում հունվարյան ցույցերի մասնակիցների համար, բացառությամբ ծանր հանցագործությունների համար դատապարտվածների։

«Գործադուլին մասնակցածները և իրավապահները մեր քաղաքացիներն են։ Նրանք հույս ունեն, որ ոչ միայն դատավարությունն արդար կլինի, այլև հասարակությունը ներողամիտ կլինի»,- ասել է Տոկաևը, ով երկրում բողոքի ակցիաներից և զանգվածային բախումներից հետո դիմել էր ՀԱՊԿ-ին աջակցության համար՝ ներկայացնելով ժողովրդի ցույցերը որպես օտարերկրյա ահաբեկիչների հարձակում: Այդ օրերին ՀԱՊԿ-ում նախագահում էր Հայաստանը, որն էլ արձագանքեց Տոկաևի խնդրանքին և որոշում ընդունվեց ՀԱՊԿ ուժեր ուղարկել Ղազախստան:

Երկրում անկարգություններից անմիջապես հետո՝ 2022 թվականի մարտին, Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հայտարարեց բարեփոխումների մասին։ Փոփոխությունները ներկայացվում են որպես շարժում դեպի ժողովրդավարացում և նախագահի լիազորությունների սահմանափակում: Սակայն, քննադատները փոփոխությունները համարում են մակերեսային և ուղղված Տոկաևի իշխանության ամրապնդմանը:

Բեռնում.....