6.1 C
Yerevan
10 Դեկտեմբերի, 2023
249596.8 By Google Analytics 09.12.2023
Գլխավոր » ՀՀ նախագահն ու Բրազիլիայի նորանշանակ դեսպանը փոխգործակցության համար հետաքրքիր են համարել նաև բարձր տեխնոլոգիաների ու տիեզերագնացության ոլորտները
Այլ Լուրեր

ՀՀ նախագահն ու Բրազիլիայի նորանշանակ դեսպանը փոխգործակցության համար հետաքրքիր են համարել նաև բարձր տեխնոլոգիաների ու տիեզերագնացության ոլորտները

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին սեպտեմբերի 1-ին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Բրազիլիայի Դաշնային Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ֆաբիո Վազ Պիտալուգան:

Ինչպես հայտնում են նախագահի աշխատակազմից, Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է դեսպանին պաշտոնի ստանձնման առթիվ և մաղթել արդյունավետ աշխատանք:

Դեսպան Ֆաբիո Վազ Պիտալուգան պատրաստակամություն է հայտնել ներդնել բոլոր ջանքերը երկկողմ հարաբերությունների օրակարգն ավելի հարստացնելու համար:

Հանդիպմանը քննարկվել են երկկողմ հարաբերությունների ակտիվացմանն ու խորացմանը վերաբերող հարցեր: Զրուցակիցները փոխգործակցության համար հետաքրքիր են համարել մասնավորապես բարձր տեխնոլոգիաների, տիեզերագնացության, զբոսաշրջության և գյուղատնտեսության ոլորտները:

Բեռնում.....