-1.9 C
Yerevan
1 Դեկտեմբերի, 2023
249596.8 By Google Analytics 30.11.2023
Գլխավոր » Արցախի արտաքին գործերի նախարարը որպես հիմնական զեկուցող կմասնակցի ԱՄՆ Կոնգրեսում կայանալիք կոնֆերանսին
Այլ Լուրեր

Արցախի արտաքին գործերի նախարարը որպես հիմնական զեկուցող կմասնակցի ԱՄՆ Կոնգրեսում կայանալիք կոնֆերանսին

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը կմեկնի Ամերիկայի Միացյալ Նահանգներ:

Ինչպես հայտնեցին ԱՄՆ Հայ դատի հանձնախմբից, այցի ընթացքում Արցախի արտաքին գործերի նախարարը քաղաքական խորհրդակցություններ կունենա, ներառյալ կոնգրեսական ճեպազրույցները, վերլուծական կենտրոնների կլոր-սեղան քննարկումները, համալսարանական դասախոսություններն ու հասարակական գործիչների հետ հանդիպումները: Նշվում է, որ Արցախի ԱԳ նախարարի այցը համընկնում է ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի՝ դաշնային քաղաքականության վերաբերյալ սեմինարի հետ, որն անցկացվելու է ԱՄՆ մայրաքաղաքում:

Դավիթ Բաբայանն Արցախի անվտանգության և անկախության մասին ելույթ կունենա ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի միջոցառմանը:

Դավիթ Բաբայանը նաև որպես հիմնական զեկուցող հանդես կգա ԱՄՆ Կոնգրեսում կայանալիք կոնֆերանսի ընթացքում, որը կազմակերպվել է Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի հետ համագործակցությամբ: Կոնֆերանսը կկայանա սեպտեմբերի 19-ին: 

Բեռնում.....