7.1 C
Yerevan
28 Նոյեմբերի, 2023
249596.8 By Google Analytics 27.11.2023
Գլխավոր » Գիտնականները դաջվածքի նոր՝ բացասական հետեւանք են բացահայտել
Այլ Լուրեր

Գիտնականները դաջվածքի նոր՝ բացասական հետեւանք են բացահայտել

Դաջվածքների համար նախատեսված թանաքների մեջ կարող են քիմիական այնպիսի նյութեր պարունակել, որոնք նպաստում են չարորակ նորագոյացությունների առաջացմանը։ Դրանք արեւի ազդեցության տակ մուտացվում են ու կարող են ներթափանցել բջիջներ։

Նման եզրահանգման են եկել Նյու-Յորքի համալսարանի մասնագետները՝ իրենց կատարած նոր ուսումնասիրության արդյունքում։

Գիտնականները պարզել են, որ դաջվածքի համար նախատեսված թանաքներից առնվազն կեսի մեջ քիմիական միացություններ կան, որոնք արեւի ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցության տակ մուտացվում են եւ կարող են քաղցկեղ առաջացնել։

Որոշ թանաքներում այնպիսի փոքրիկ մասնիկներ են եղել, որոնք ունակ են ներթափանցել բջիջների մեջ ու այնտեղ մուտացիաներ առաջացնել։

Գիտնականներն ահազանգում են, որ չնայած այսօր գրեթե յուրաքանչյուր երրորդ մարդ դաջվածք ունի, սակայն դաջվածքների համար նախատեսված թանաքները պաշտաճ վերահսկողություն չեն անցնում։ 

Բացի այդ, դաջվածքները, ըստ մասնագետների, կարող են տարատեսակ վարակների, հիվանդությունների աղբյուր դառնալ, այդ թվում՝ այնպիսի վտանգավոր հիվանդությունների, ինչպիսիք են ՄԻԱՎ-ը եւ հեպատիտը։ Սա այն դեպքում, եթե դաջվածքի գործիքները պատշաճ մաքրման չեն ենթարկվում։

Բեռնում.....