7.1 C
Yerevan
29 Նոյեմբերի, 2023
249596.8 By Google Analytics 28.11.2023
Գլխավոր » ՀՀ նախագահին հավատարմագրերն է հանձնել Ֆիլիպինների նորանշանակ դեսպանը
Այլ Լուրեր

ՀՀ նախագահին հավատարմագրերն է հանձնել Ֆիլիպինների նորանշանակ դեսպանը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին սեպտեմբերի 2-ին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Ֆիլիպինների Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Իգոր Բայլենը (նստավայրը՝ Մոսկվա):

Ինչպես հայտնում են նախագահի աշխատակազմից, Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է դեսպանին պաշտոնի ստանձնման առթիվ և մաղթել արդյունավետ աշխատանք բոլոր նախաձեռնություններում:

Դեսպան Իգոր Բայլենը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար, նշել, որ կներդնի առավելագույն ջանք երկկողմ օրակարգի հարստացման համար:

Երկուստեք ընդգծվել է, որ երկու երկրների փոխգործակցությունն ընդլայնելու մեծ ներուժ է առկա և անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել երկկողմ առևտրատնտեսական կապերի խթանման, երկու երկրների ժողովուրդների ուղղակի շփումների ակտիվացման ուղղությամբ: Անդրադարձ է կատարվել նաև բարձր տեխնոլոգիաների, մշակույթի, զբոսաշրջության ոլորտներում համագործակցության խորացմանը վերաբերող հարցերին:

Բեռնում.....