Եվրամիության երկրների առողջահապության նախարարները սեպտեմբերի 6-ին եւ 7-ին Պրահայում կհավաքվեն ոչ ֆորմալ հանդիպման, որի ընթացքում կկայանան բանակցություններ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութեր արտադրող Pfizer — BioNTech եւ Moderna ընկերությունների ղեկավարության ներկայացուցիչների հետ:
Այդ մասին սեպտեմբերի 2-ին լրագրողներին հայտնել Է Չեխիայի առողջապահության փոխնախարար Յակուբ Դվորժաչեկը: Փոխնախարարի խոսքով՝ հանդիպմանը հիմնական քննարկումը նվիրված կլինի ԵՄ-ի երկրներին «օմիկրոն» շտամի հաշվառմամբ կորոնավիրուսի դեմ կատարելագործված պատվաստանյութերի մատակարարումների նոր պայմանագրերի նախապատրաստման հարցին: Եվրահանձնաժողովը սույն հարցի քննարկմանը ձեռնամուխ Է եղել հուլիսին:
«Նոր պայմանագրերը պետք Է կազմվեն այնպես, որպեսզի երկրներն ստիպված չլինեն վերացնելու պատվաստանյութերի՝ արդեն իրենց մոտ առկա զգալի պաշաները»,- ասել Է Դվորժաչեկը: Նա հավելել Է, որ նախարարները կքննարկեն ԵՄ-ում ուռուցքաբանական, ինչպես նաեւ այլ ծանր հիվանդությունների կանխարգելման եւ բուժման հարցերը: Հանդիպմանը կքննարկվեն բժշկության ոլորտում Միության երկրների կողմից Ուկրաինային ցույց տրվող օգնության հարցերը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
