7.1 C
Yerevan
29 Նոյեմբերի, 2023
249596.8 By Google Analytics 28.11.2023
Գլխավոր » 44-օրյա պատերազմից հետո ամենակարևոր միջազգային փաստաթուղթը
Գլխավոր Նորություններ

44-օրյա պատերազմից հետո ամենակարևոր միջազգային փաստաթուղթը

Մեր լրատվամիջոցներում գրեթե չկարևորվեց ՄԱԿ-ի Ռասայական խտրականության վերացման կոմիտեի եզրափակիչ դիտարկումները, որով արձանագրվել են 2020 թ․ Արցախի դեմ ագրեսիայի ընթացքում և դրանից հետո Ադրբեջանի կողմից իրականացվող մարդու իրավունքների կոպիտ խախտումների դեպքերը:

Մինչդեռ այս արձանագրումը չափազանց կարևոր է Արցախի ու Հայաստանի համար: Այն «կենդանի» է պահում հակամարտության մեջ Արցախի նշանակությունը որպես անկախության ձգտող երկիր: Հենց ազգային խտրականությունների հիման վրա ՄԱԿ-ի Հաագայի դատարանը ճանաչեց Կոսովոյի անկախության իրավունքը: ՄԱԿ-ի Ռասայական խտրականության վերացման կոմիտեի եզրափակիչ դիտարկումների փաստաթուղթը այսօր Ղարաբաղի անկախության հռչակման օգտին ամենակարևոր փաստաթուղթն է: Հենց այս փաստաթուղթն է Ադրբեջանին ստիպելու ամեն գնով ուղիղ շփումների գնալ Լեռնային Ղարաբաղի իշխանությունների հետ ու հասնել այն բանին, որ աշխարհին ցույց տա, թե ոչ մի խնդիր չկա Ադրբեջանի և «տեղաբնակ» հայերի միջև:

Այս փաստաթուղթն իր հերթին որոշակի լեգիտիմություն է հաղորդում Ղարաբաղում Ռուսաստանի խաղաղապահ ուժերի ներկայությանը: Ադրբեջանի համար այսօր դեռ շատ դժվար է հայտարարել, թե ռուսները համաձայնագրով նշված ժամկետի լրացումից հետո պետք է դուրս գան Լեռնային Ղարաբաղից: Այս փաստաթուղթը Ադրբեջանի գործերը վատացնում է նաև այն փաստով, որ Ադրբեջանի համար դժվար կլինի սրանից հետո հայտարարել, թե իրենք լուծել են Ղարաբաղի հարցը ու իրենց և ղարաբաղցիների միջև այլևս կոնֆլիկտ չկա: Որովհետև եթե դու հայտարարում ես, որ կոնֆլիկտ չկա, ուրեմն ուզում ես բռնանալ, ոչ թե արձանագրում ես, որ ամեն ինչ հարթ է: Որովհետև փաստաթղթի առկայությունը փաստում է, որ ամեն ինչ չէ, որ հարթ է:

Այս փաստաթղթի գոյության դաշտում է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարող է հայտարարել, թե անտեղին են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հանգուցալուծված լինելու մասին հայտարարությունները, քանի դեռ անբեկանելիորեն հասցեագրված չեն արցախահայության անվտանգության խնդիրները: ՄԱԿ-ի Ռասայական խտրականության վերացման կոմիտեի եզրափակիչ դիտարկումներն այսօրվա դրությամբ Արցախի հարցի ամենամիջազգային վահանն են, որը դժվար կլինի խոցել Ադրբեջանի համար:

Եվ վերջապես այս փաստաթուղթը կտրում է Ադրբեջանի այն հոխորտանքը, թե Մինսկի խումբն ավարտել է իր առաքելությունը ԼՂ հակամարտության մասով ու որ այդ խմբում ԱՄՆ-ն ու Ֆրանսիան ամենևին էլ չեն նպաստել հկամարտության լուծմանը: Այնպես որ այս փաստաթղթի շնորհիվ Ադրբեջանը ըստ ամենայնի ստիպված կլինի հաշվի նստել Մինսկի խմբի գոյության հետ:

Արսեն Գրիգորյան

Բեռնում.....