Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թաջիփ Էրդողանը կայցելի Բոսնիա և Հերցեգովինա, Սերբիա և Խորվաթիա։
Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն՝ Բելգրադում «Բաց բալկանյան նախաձեռնություն» գագաթնաժողովի ժամանակ:
Ըստ Չավուշօղլուի՝ Թուրքիայի նախագահի այցը Բալկանյան երկրներ տեղի կունենա հաջորդ շաբաթ։
