Newarmenia-ի տաղավարում զրուցել ենք Գերագույն խորհրդի պատգամավոր Ազատ Արշակյանի հետ։
Բրյուսելում ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ տեղի ունեցավ Փաշինյան-Ալիև հանդիպումը, որի ժամանակ պայմանավորվածություն ձեռք բերվեց ԱԳ նախարարների մակարդակով շարունակել առարկայական բանակցությունները խաղաղության պայմանագրի նախագծի մշակման շուրջ։
Ազատ Արշակյանն, անդրադադառնալով բրյուսելյան ձևաչափին, ասում է, որ ռուս-թուրքական հարթակից դուրս որևէ բանակցությունը խիստ դրական է։
«Այսինքն՝ մենք դուրս ենք գալիս մեզ համար կործանարար Լենին-Աթաթուրք հարթակից։ Հայաստանի առաջ կանգնած խնդիրների հիմքը, նախասկիզբը հենց այդ պայմանավորվածություններ են։ Իսկ բրյուսելյան, փարիզյան, լոնդոնյան, վաշինգտոնյան հանդիպումների ժամանակ մենք գտնվում ենք յուրայինների հարթակում, մարդու իրավունքների ջատագովների տարածքում ենք։ Բանակցություններից հետո արված հայտարարությունը մի քանի տող է, բայց հենց այդ մի քանի տողի տակ մենք տեսնում ենք մարդու իրավունքների դեկլարացիա։ Կարծում եմ, որ այնտեղ մեզ համար վատ որոշում չի կայացվի»,- ասում է նա։
Անդրադառնալով ՌԴ ԱԳ նախարարության արձագանքին՝ Արշակյանը նշում է, որ Ռուսաստանը խանդով է վերաբերում այս գործընթացներին, քանի որ Հայաստանը համարում են իրենց «տնամերձը»։
«Մենք հասկանում ենք, որ նրանք այսպիսով նախազգուշացնում են՝ մենք գնալու ենք։ Մեր իշխանությանը կոչ ենք անում պատրաստվել այլընտրանքային անվտանգության համակարգի հետ հարաբերություններ սկսելուն»,- հավելում է նա։
Ավելի մանրամասն՝ տեսանյութում
