7.1 C
Yerevan
30 Նոյեմբերի, 2023
249596.8 By Google Analytics 29.11.2023
Գլխավոր » Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու որոշում ունի նաև «Լուսավոր Հայաստան»-ը. «Փաստ»
թերթերի տեսություն

Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու որոշում ունի նաև «Լուսավոր Հայաստան»-ը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ինչպես երևում է, Երևանի ավագանու ընտրությունները, որոնք նախատեսվում են 2023 թվականի աշնանը (եթե, իհարկե, իշխանությունները չորոշեն արտահերթ կազմակերպել), բավականին մրցակցային են լինելու:

Ներկայումս արդեն իսկ իրենց մասնակցության մասին հայտարարել կամ ակնարկել են մի քանի քաղաքական ուժեր կամ գործիչներ, ինչպես, օրինակ՝ Տիգրան Ավինյանը, որը նշել էր, թե ինքը ՔՊ-ի քաղաքապետի թեկնածուն է: «Փաստ» թերթի տեղեկություններով, Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու որոշում ունի նաև «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը:

Մեր աղբյուրների փոխանցմամբ, ԼՀԿ ցուցակը գլխավորելու է Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը:

Ամբողջությամբ` թերթի այսօրվա համարում

Բեռնում.....