Հայաստանի Կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանը ահազանգում է, որ արդեն երրորդ ամիսն է ապօրինի կերպով շահագործվում է Մեղրասարի հանքավայրը, որը տարբեր տեղեկություններով պատկանում է Սերժ Սարգսյանի ընտանիքին: Նրա պնդմամբ` հանքի շահագործման թույլտվություն գոյություն չունի, ինչի մասին հարակից բնակավայրերի բնակիչները բարձրաձայնում են և դիմել են նաև իրավապահ մարմիններին: Շահագործող ընկերությունը, սակայն, չի ենթարկվում իրավապահ մարմինների՝ Դատախազության ու Ոստիկանության հրահանգ-որոշումներին ու շարունակում է աշխատանքները հանքավայրի տարածքում:
