-2.9 C
Yerevan
2 Դեկտեմբերի, 2023
249596.8 By Google Analytics 01.12.2023
Գլխավոր » Մոսկվայում ձերբակալել են լրագրող Սեմյոն Պեգովին
Այլ Լուրեր

Մոսկվայում ձերբակալել են լրագրող Սեմյոն Պեգովին

Մոսկվայում ձերբակալել են WarGonzo տելեգրամյան ալիքի հիմնադիր Սեմյոն Պեգովին։ Այս մասին հայտնում է հենց WarGonzo նախագիծը։

Նշվում է, որ Պեգովի դեմ ոստիկանություն հայտարարություն է ներկայացվել, քանի որ նա իբր հարբած է եղել և սպառնացել է հյուրանոցներից մեկի ադմինիստրացիային։ Այնուհետև, WarGonzo-ից հայտնել են, որ բացատրագիր կազմելուց հետո Պեգովին ազատ են արձակել։

«Պեգովին Մոսկվայում ոստիկանությունը բերման է ենթարկել… Սեմյոն Պեգովը փորձել է տեղավորվել հյուրանոցում։ Նրան հարբած են համարել և դիմել են ոստիկանություն։ Իբր նա սպառնացել է ադմինիստրատորին։ Ընդամենը»,- ասվում է տելեգրամյան ալիքի հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ ս.թ. մարտին WarGonzo նախագծի YouTube ալիքն արգելափակվեց և այնուհետև հեռացվեց YouTube-ի սկզբունքները խախտելու համար: Ալիքը մեղադրվում է ուկրաինական պատերազմի վերաբերյալ կեղծ տեղեկատվություն տարածելու մեջ։

Բեռնում.....