11.1 C
Yerevan
1 Դեկտեմբերի, 2023
249596.8 By Google Analytics 30.11.2023
Գլխավոր » Նիկոլ Փաշինյանը Վլադիվոստոկում կմասնակցի Արևելյան տնտեսական 7-րդ համաժողովի լիագումար նստաշրջանին
Այլ Լուրեր

Նիկոլ Փաշինյանը Վլադիվոստոկում կմասնակցի Արևելյան տնտեսական 7-րդ համաժողովի լիագումար նստաշրջանին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 7-ին Վլադիվոստոկում կմասնակցի «Բազմաբևեռ աշխարհի ճանապարհին» թեմայով Արևելյան տնտեսական 7-րդ համաժողովի լիագումար նստաշրջանին, որը տեղի կունենա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և այլ պետությունների ղեկավարների մասնակցությամբ: 

Օրվա ընթացքում նախատեսված են նաեւ Վլադիմիր Պուտինի երկկողմ հանդիպումները արտասահմանյան առաջնորդների հետ, որոնք հրավիրվել են համաժողովին: Մտքեր կփոխանակվեն երկկողմ և տարածաշրջանային օրակարգի արդիական հարցերի շուրջ։ Այս մասին տեղեկացնում է Կրեմլի պաշտոնական կայքը։

Ըստ աղբյուրի՝ նստաշրջանին կմասնակցեն նաև Մյանմայի, Մոնղոլիայի ղեկավարները, Չինաստանի խորհրդարանի ղեկավարը, Հնդկաստանի և Մալայզիայի ղեկավարները՝ տեսակապի միջոցով։

Բեռնում.....